ROG Strix SCAR 18 2025. Նոր հայացք՝ 18-դյույմանոց էկրանով առաջատար խաղային նոութբուքին
Խաղային նոութբուքներն արդեն վաղուց դադարել են լինել պարզապես անձնական համակարգիչների շարժական այլընտրանք։ Այսօր դրանք հզոր սարքեր են, որոնք կարող են կատարել ամենաբարդ առաջադրանքները՝ լինի դա ժամանակակից խաղ, մեծ ռեսուրսներ պահանջող հավելված կամ ստեղծագործական նախագիծ։ 2025 թվականին ASUS-ը ներկայացնում է թարմացված ROG Strix SCAR շարքը, որտեղ առանձնահատուկ ուշադրության է արժանի 18-դյույմանոց էկրանով մոդելը՝ իսկական ֆլագմանային մոդել խաղային սարքերի աշխարհում։
Առավելագույն արտադրողականություն առանց փոխզիջումների
ROG Strix SCAR 18 (2025) մոդելը հիմնված է ամենաժամանակակից բաղադրիչների վրա՝ ապահովելով կատարողականության բարձրագույն մակարդակ.
- Պրոցեսոր՝ Intel® Core™ Ultra 9 275HX մինչև 80 Վտ ջերմային փաթեթով, որն ապահովում է բարձր արդյունավետություն՝ զուգարդված էներգաարդյունավետությամբ,
- Գրաֆիկա՝ NVIDIA® GeForce RTX™ 5090 մինչև 175 Վտ ջերմային փաթեթ ունեցող նոութբուքերի համար, ինչն ապահովում է ճառագայթների հետագծման տեխնոլոգիա և DLSS 4,
- Օպերատիվ հիշողություն՝ մինչև 64 ԳԲ DDR5 5600 ՄՀց հաճախականությամբ, ինչն ապահովում է տվյալների արագ մշակում,
- Տվյալների պահեստավորում՝ PCIe Gen4 SSD, ինչն ապահովում է կարդալու և գրելու կայծակնային արագություն:
Այս բաղադրիչները, զուգակցված առաջադեմ տեխնոլոգիաների հետ, թույլ են տալիս նոութբուքին կատարել ամենախստապահանջ առաջադրանքները՝ լինի դա խաղերի գերբարդ կարգավորումներ, թե բարձր լուծաչափով տեսանյութերի հետ աշխատանք:
Նոր հայացք՝ խաղային դիզայնին
2025 թվականի ROG Strix SCAR 18-ն ունի թարմացված դիզայն, որը համատեղում է ոճն ու ֆունկցիոնալությունը.
- Մինիմալիստական բացվածք՝ նոութբուքի կափարիչի և կորպուսի միջև, ինչը նոութբուքին հաղորդում է նրբաոճ տեսք,
- Թարմացված օդափոխման անցքեր կորպուսի ներքևի մասում՝ ջերմության ավելի լավ ցրման համար,
- RGB լուսավորություն ամբողջ պարագծով, ինչը ստեղծում է տպավորություն, թե նոութբուքը «լողում» է մակերեսի վերևում:
Այս դիզայնը ոչ միայն ուշադրություն է գրավում, այլ նաև նպաստում սառեցման գործառույթի բարելավմանը և սարքի օգտագործման հեշտությանը:
Եզակի հովացման համակարգ՝ առանց անալոգների
Strix SCAR 18 2025-ի առանձնահատուկ հպարտությունը դրա նորարարական հովացման համակարգն է, որը նմանը չունի բջջային սեգմենտում: Գոլորշացման նոր խցիկն այժմ ընդգրկում է մայր պլատայի գրեթե ամբողջ տարածքը և տեղադրված է երկու ռադիատորի բլոկների միջև, ինչը սենդվիչի դիզայն է հիշեցնում: Այս ճարտարապետությունը արդյունավետորեն ցրում է ջերմությունը՝ ուժեղացնելով սառեցումը հետևյալի միջոցով.
- Լայն օդափոխման անցք հետևի պանելի վրա,
- Հեղուկ մետաղական ջերմային միջերես,
- Բարելավված օդի հոսքը դեպի կորպուս:
Այս բարելավումները թույլ են տալիս բացահայտել հզոր բաղադրիչների ամբողջ ներուժը՝ ապահովելով սարքի կայուն աշխատանքը նույնիսկ երկարատև ծանրաբեռնվածության դեպքում:
Նոր սերնդի մատրից՝ ROG Nebula HDR
Դիսփլեյը գեյմինգից ստացած տպավորությունների հիմնական տարրն է: ROG Strix SCAR 18-ն ունի թարմացված ROG Nebula HDR մինի-LED մատրից՝ ACR (Adaptive Contrast Ratio) տեխնոլոգիայով: Սա նշանակում է.
- Խորը սև գույն՝ բարելավված կոնտրաստ ավելի իրատեսական պատկերների համար,
- Գույնի ճշգրիտ վերարտադրություն. 100% DCI-P3 աջակցություն՝ գույնի հետ պրոֆեսիոնալ աշխատանքի համար:
- Ակնթարթային արձագանք. 3 ms արձագանքման ժամանակ, ինչն իդեալական է մրցակցային խաղերի համար:
Թարմացում ՝ առանց նոութբուքի միջուկը բացելու. սարքի միջուկին հասանելիությունն ավելի հեշտ է դարձել
2025 թվականին ROG-ի ինժեներները ներքևի պանելն ամբողջովին առանց պտուտակների են պատրաստել: Այժմ սարքը թարմացնելու համար այլևս գործիք՝ պտուտակահան, պետք չէ. բավական է մի կողմ քաշել ֆիքսատորը և հանել կափարիչը: SSD-ն տեղադրվում է ROG մայր պլատաներից փոխառված Q-latch համակարգի միջոցով՝ արագ, հարմար և անվտանգ:
Strix SCAR 16 մոդելը ստացել է նաև բոլոր առաջատար տեխնոլոգիաները՝ լավագույն RTX 5090 գրաֆիկայից մինչև Nebula HDR մատրիցը՝ 16-դյույմանոց էկրանով: Սա ավելի կոմպակտ լուծում է նրանց համար, ովքեր փնտրում են հավասարակշռություն չափի և առավելագույն կատարողականի միջև: Ներսում նույն SCAR բնութագիրն է. ագրեսիվ դիզայն, լիարժեք սառեցում, առավելագույն կատարողականություն:
18-դյույմանոց ROG Strix SCAR 2025-ն ավելին է, քան պարզապես նոութբուքների շարքի թարմացում: Այն ցույց է տալիս, թե ինչպիսին կարող է լինել ժամանակակից խաղային նոութբուքը՝ հզոր, ոճային, տեխնոլոգիապես առաջադեմ: Այն նույն վստահությամբ կատարում է խաղերում չափազանց բարդ կարգավորումները, գլուխ է հանում վիդեո խմբագրման բարդ նախագծերից կամ 3D մոդելավորումներից և միևնույն ժամանակ շարունակում մնալ թեթև շարժական սարք, որը կարող եք վերցնել ձեզ հետ:
ASUS Perfect Warranty՝ երաշխավորված պաշտպանություն
2025 թվականի հունվարի 1-ից հետո գնված ASUS, ROG և TUF նոութբուքերի վրա տարածվում է ASUS Perfect երաշխիքը: Այն երաշխավորում է սարքի պաշտպանությունն այնպիսի վնասումներից, որոնք չի սպասարկում արտադրողի ստանդարտ երաշխիքը, ներառյալ պաշտպանությունը պատահական ընկնելուց, հեղուկից վնասումից, հոսանքի լարման տատաումներից և ֆիզիկական վնասումներից: ASUS Perfect Warranty երաշխիքից օգտվելու համար պետք է ստեղծել ASUS օգտահաշիվ և գրանցել նոութբուքը գնումից հետո 90 օրվա ընթացքում: