Reuters. Ֆրանսիան և Բրիտանիան շուտով ԱՄՆ-ին կներկայացնեն Ուկրաինայի խաղաղության ծրագիրը
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ուկրաինան հույս ունեն ավարտին հասցնել խաղաղության ծրագիրը, որը կներկայացնեն ԱՄՆ-ին մոտ օրերս, գրել է «Reuters»-ը՝ վկայակոչելով եվրոպացի դիվանագետների։
Ըստ նրանց՝ ծրագիրը նախատեսում է առաջին փուլում կարճ հրադադար, իսկ երկարաժամկետ հեռանկարում՝ Կիեւի անվտանգության լայն երաշխիքներ։
Դիվանագետներից մեկը նշել է, որ պլանը նախատեսվում է կյանքի կոչել ոչ թե շաբաթների, այլ օրերի ընթացքում:
Զրուցակիցներից մեկը նաև ընդգծել է, որ նախաձեռնության նպատակն է «առողջ» երկխոսություն հաստատել ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև։ Երկրների հարաբերությունները վատթարացել են փետրվարի 28-ին Սպիտակ տանը ԱՄՆ-ի և Ուկրաինայի ղեկավարների վեճից հետո։