Reuters-ը պարզել է՝ ինչի են դրդում Թրամփի վերջին գործողությունները եվրոպական երկրներին

Դոնալդ Թրամփի օրոք Ուկրաինայի նկատմամբ ԱՄՆ-ի փոխված քաղաքականությունը «ցնցել է եվրոպացիներին», որոնք գիտակցում են Կիևին օգնության ֆինանսավորման անհրաժեշտությունը; Այս ֆոնին ԵՄ-ում քննարկում են՝ ինչպես օգտագործել ռուսական սառեցված ակտիվները, գրում Է Reuters-ը:

Վիրջինիայի համալսարանի իրավունքի փորձագետ Միթու Գուլատիի խոսքով՝ Թրամփի վերջին գործողությունները եվրոպական երկրներին դրդում են «փորձել անել այն, ինչ չէին ցանկանում անել վեց ամիս առաջ»:

«Նույն մարդիկ, ովքեր ասում էին, որ մենք չենք պատրաստվում ամբողջությամբ առգրավել ակտիվները, հիմա զանգահարում են և ասում, որ մենք հետաքրքրված ենք դրանով», – ասել է Գուլատին՝ չհստակեցնելով, թե կոնկրետ որ երկրների մասին է խոսքը:

Եվրոպայի երկրներից մեկի Կենտրոնական բանկի աշխատակիցը գործակալության հետ զրույցում համաձայնել է, որ ակտիվներն առգրավելու հնարավորությունը դիտարկելու քաղաքական ճնշումն ուժեղանում է:

Զրուցակցի խոսքով՝ միջոցների դուրսբերման անթույլատրելիության մասին Եվրոպական կենտրոնական բանկի դիրքորոշումը կարող է չազդել քաղաքական գործիչների վրա:

Share This