P վիտամինը դանդաղեցնում է լյարդի ֆիբրոզի զարգացումը

Նանջինգի չինական բժշկության համալսարանի գիտնականները պարզել են, որ մրգերի և բանջարեղենի մեջ պարունակվող կվերցետինը (P վիտամինը) դանդաղեցնում է լյարդի ֆիբրոզի առաջընթացը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Biomolecules and Biomedicine բժշկագիտական  հանդեսում։

Լյարդի ֆիբրոզը խրոնիկական հիվանդությունների, մասնավորապես՝ վիրուսային հեպատիտի, ալկոհոլային լյարդի հիվանդության և ոչ ալկոհոլային ճարպային լյարդի հիվանդության (NAFLD) հետևանքով առաջացած պաթոլոգիա է: Առանց բուժման, ֆիբրոզը կարող է հանգեցնել ցիռոզի, լյարդի քաղցկեղի և լյարդի անբավարարության:

Այսօրվա դիրությամբ ֆիբրոզի բուժումը հիմնականում աջակցող դեր են խաղում. ֆիբրոզի գործընթացի վրա ուղղակիորեն ազդող դեղեր գոյություն չունեն:

Բուժման խոստումնալից ուղղություններից մեկը գլիկոլիզի նկատմամբ ներգործությունն է, գործընթացը, որով բջիջները էներգիա են արտադրում: Մասնավորապես, գիտնականներն ուսումնասիրում են գլիկոլիզի ազդեցությունը լյարդի արյունատար անոթներ ձևավորող սինուսոիդային էնդոթելային բջիջներում (LSEC)։ Դրանց սխալ աշխատանքը կարող է հանգեցնել բորբոքման և ֆիբրոզի:

Մկների վրա կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ բնական ֆլավոնոիդ կվերցետինը կարող է դանդաղեցնել լյարդի ֆիբրոզի առաջընթացը՝ ազդելով գլիկոլիզի վրա: Կվերցետինը նվազեցնում է այս գործընթացում ներգրավված հիմնական ֆերմենտների ակտիվությունը: Բացի դրանից, կվերցետինը կանխում է ֆիբրոզը՝ նվազեցնելով CXCL1-ի մակարդակը՝ նեյտրոֆիլները (իմունային բջիջները) դեպի բորբոքման վայրեր ուղղորդող մոլեկուլները:

Մկների փորձարկումներում կվերցետինը լավ արդյունքներ ցույց տվեց՝ նվազեցնելով լյարդի ֆերմենտների (ALT և AST) և ֆիբրոզի մարկերների մակարդակը (հիալուրոնիկ թթու և պրոկոլագեն III տիպ): Այն նաև նվազեցնում է լյարդում կոլագենի կուտակումը, որն օգնում է կանխել հյուսվածքների ստվարացումը:

Գիտնականները նշել են, որ մարդկանց վրա վերոնշյալ ազդեցությունները հաստատելու համար հետագա հետազոտություններ են անհրաժեշտ։ Եթե ​​դրանք հաջող լինեն, կվերցետինը կարող է դառնալ լյարդի հիվանդության բուժման նոր եղանակ՝ ընդլայնելով թերապևտիկ տարբերակները ախտանիշների վերացումից դուրս:

Share This