Microsoft-ը պատրաստվում է փակել Skype-ը

Ամերիկյան Microsoft ընկերությունը պատրաստվում է այս տարվա մայիսից փակել Skype-ը։ Այս մասին հայտնում է XDA Developers պորտալը։

Skype-ի փոխարեն օգտատերերին կառաջարկվի օգտվել Teams հավելվածից։

Օգտատերերից մեկը Windows-ի համար Skype-ի վերջին նախադիտման տարբերակում նկատել է հաղորդագրություն. «Մայիսից Skype-ն այլևս հասանելի չի լինի: Շարունակեք զանգահարել և զրուցել Teams-ում»:

Ինքը՝ Microsoft-ը, դեռ չի մեկնաբանել այս տեղեկությունը։

Share This