iPhone-ի գինը կարող է եռապատկվել

iPhone-ի գինը կարող է ավելի քան եռապատկվել՝ մոտ 1000 դոլարից հասնելով մինչև 3500 դոլարի, եթե արտադրությունը տեղափոխվի ԱՄՆ։ Այս մասին CNN-ին ասել է Wedbush Securities ֆինանսական ընկերության համաշխարհային տեխնոլոգիական հետազոտության ղեկավար Դեն Այվսը:

Սմարթֆոնների արտադրությունը տեղի է ունենում ասիական երկրներում՝ չիպերը հիմնականում արտադրվում են Թայվանում, էկրանի վահանակները մատակարարում են հարավկորեական ընկերությունները։ Որոշ այլ բաղադրիչների արտադրությունը և iPhone-ների մոտ 90%-ի վերջնական հավաքումը կատարվում է Չինաստանում:

Share This