H5N5 թռչնագրիպից մահացել է առաջին մարդն աշխարհում

ԱՄՆ-ում գրանցվել է աշխարհում առաջին մահվան դեպքը թռչնագրիպի շտամից, մահացողը տարեց մարդ էր եւ առողջական լուրջ խնդիրներ ուներ, տեղեկացրել է Euronews-ը։

Ամերիկյան Վաշինգտոն նահանգում մահացել է առաջին պացիենտը, որը վարակվել էր H5N5 թռչնագրիպի շտամով, որն ավելի վաղ մարդկանց մոտ չէր նկատվել։ Նահանգի առողջապահության դեպարտամենտը ուրբաթ տեղեկացրել է, որ մահացածը տարեց հասակում էր եւ առողջական լուրջ խնդիրներ ուներ։

Իշխանությունների տվյալներով՝ պացիենտի տան հետնաբակում հայտնաբերվել է տարբեր տեսակի ընտանի թռչունների խումբ։ Ընտանիքի անդամների ինքնությունը չի հրապարակվում գաղտնիության նկատառումներով։ Այսօրվա դրությամբ ԱՄՆ-ում մարդկանց հիվանդանալու բոլոր 70 դեպքերը վերջին մեկուկես տարում կապված են եղել H5N1 շտամի հետ։ Վաշինգտոնում գրանցված մահը նոր փուլ է դարձել. H5N5 վիրուսը, որն ավելի վաղ հայտնաբերվել էր միայն կենդանիների մոտ, առաջին անգամ նկատվել է մարդու մոտ։

Առողջապահության մարմինների ներկայացուցիչներն ընդգծել են, որ վտանգը բնակչության համար մեծ չէ։ Հայտարարվել է, որ պացիենտի հետ շփված ոչ մի մարդու մոտ դրական արդյունքներ չեն հայտնաբերվել, եւ չկա որեւէ ապացույց, որ վիրուսը մարդուց մարդու է փոխանցվում։

Share This