G20-ի երկրները Ուկրաինայում խաղաղության կոչ են արել՝ չհիշատակելով Ռուսաստանը

G20-ի երկրները Ուկրաինայում խաղաղության կոչ են արել՝ չհիշատակելով Ռուսաստանը։ Յոհաննեսբուրգում ընթացող «Մեծ քսանյակի» գագաթաժողովի հռչակագրում խոսվում է Ուկրաինայում «արդար, համապարփակ եւ ամուր» խաղաղության ձգտման մասին։

Ուկրաինայի հետ միասին նշվում են նաեւ մի շարք այլ տարածաշրջաններ, որտեղ խաղաղության հասնելու անհրաժեշտություն կա՝ ՄԱԿ կանոնադրության համապատասխան. Սուդան, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն եւ «օկուպացված պաղեստինյան տարածքներ», տեղեկացրել է DW-ն։

Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսան հայտարարել է, որ հռչակագիրն ընդունվել է G20-ի պետությունների ճնշող մեծամասնության կողմից։ Քվեարկե՞լ է արդյոք հռչակագրի այդ տեքստի համար ՌԴ-ն՝ չի նշվել։ Տեքստում Ռուսաստանը հիշատակված չէ։

Share This