Մազերի աճի համար կանայք պետք է ամեն օր 45 գրամ սպիտակուց օգտագործեն.

Մազերի աճի հիմնական բաղադրիչը սպիտակուցն է, որի օրական պահանջը տղամարդկանց համար կազմում է 56, իսկ կանանց համար՝ 45 գրամ: B խմբի վիտամիններն ու երկաթը նույնպես օգնում են գեղեցիկ մազերի պահպանմանը: Այս մասին Daily Mail-ին ասել է լոնդոնցի սննդաբան Էմեր Դելանին։

Փորձագետը պարզաբանել է, որ երբ օրգանիզմում սպիտակուցը քայքայվում է, առաջանում են ամինաթթուներ՝ օրգանական միացություններ, որոնք կենսական նշանակություն ունեն մազերի աճի եւ դրանց ամրացման համար։ Սպիտակուցը կարելի է գտնել ոչ միայն մսի եւ ձվի, այլ նաեւ բուսական սննդի մեջ, ինչպիսին է տոֆուն կամ սոյան:

«B խմբի վիտամինները, հատկապես ֆոլաթթուն (վիտամին B9) եւ վիտամին B12-ը, կարող են նաեւ խթանել բջջային նյութափոխանակությունը եւ խթանել արյան հոսքը դեպի գլխամաշկ»,- ավելացրել է սննդաբանը:

Ֆոլաթթու պարունակվում է այնպիսի մթերքներում, ինչպիսիք են ոսպը, ցիտրուսային մրգերը, կանաչ տերեւավոր բանջարեղենը եւ ձուն: Վիտամին B12-ով հարուստ են կենդանական ծագման մթերքները՝ միս, ձուկ, ձու եւ կաթնամթերք:

Առողջ մազերի երրորդ հիմնական բաղադրիչը երկաթն է, որը կոչվում է «բջջային շնչառություն»: Այս մետաղը կապում է թթվածնի ատոմները եւ, որպես հեմոգլոբինի մի մաս, դրանք տեղափոխում թոքերից բոլոր հյուսվածքներ: Թթվածնի պակասը հանգեցնում է բջիջների (այդ թվում՝ մազի ֆոլիկուլների բջիջների) քաղցի, ինչը դժվարացնում է դրանց բաժանումը։ Բժիշկը հիշեցրել է, որ երկաթ կա կարմիր մսի, հարստացված չոր հատիկեղենի եւ կանաչ տերեւավոր բանջարեղենի մեջ։

Share This