Brent նավթի մեկ բարելը վաճառվում է 85,63 դոլարով

Նավթի գինն ուրբաթ աննշան իջնում է նախորդ աճուրդների բարձրացումից հետո՝ ԱՄՆ-ում դրա պաշարների նվազման մասին տվյալների ֆոնին։

Նավթի կոմերցիոն պաշարներն ԱՄՆ-ում անցած շաբաթ նվազել էին 2,55 մլն բարելով, հինգշաբթի տեղեկացրել է երկրի էներգետիկայի նախարարությունը։ Բենզինի ապրանքային պաշարները նվազել են 2,28 մլն բարելով, դիստիլյատները՝ 1,73 մլն բարելով։

Brent նավթի օգոստոսյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի ICE Futures  բորսայում կազմում է մեկ բարելը 85,63 դոլար, ինչը 0,08 դոլարով (0,09 տոկոս) ցածր է, քան նախորդ աճուրդների փակման ժամանակ։ Հինգշաբթի այդ պայմանագրերը թանկացել էին 0,64 դոլարով (0,8 տոկոս)՝ մեկ բարելը 85,71 դոլար, ինչն առավելագույնն է ապրիլի 30-ից։WTI նավթի օգոստոսյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային աճուրդներում էժանացել են 0,06 դոլարով (0,07 տոկոս)՝ մեկ բարելը 81,23 դոլար։ Նախորդ աճուրդների տվյալներով՝ այդ պայմանագրերի արժեքն ավելացել է 0,58 դոլարով (0,7 տոկոս)՝ մեկ բարելը 81,29 դոլար։

Share This