Brent նավթի գինը նվազել է մինչև 65.23 դոլար մեկ բարելի համար

Նավթի գները կտրուկ անկում են ապրել երեքշաբթի օրը՝ ԱՄՆ-Չինաստան առևտրային հարաբերությունների հեռանկարի վերաբերյալ անորոշության և համաշխարհային վառելիքի ավելցուկի վերաբերյալ մտավախությունների ֆոնին։

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent նավթի հունիսյան ֆյուչերսների գինը կազմում է 65.23 դոլար մեկ բարելի համար, ինչը 0.63 դոլարով (0.96%-ով) ցածր է նախորդ առևտրային նստաշրջանի փակման ցուցանիշից։ Երկուշաբթի օրը այս պայմանագրերը նվազել են 1.01 դոլարով (1.51%-ով՝ հասնելով մեկ բարելի համար 65.86 դոլարի։

Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային առևտրում WTI նավթի հունիսյան ֆյուչերսների գինը նվազել է 0.6 դոլարով (0.97%)՝ հասնելով մեկ բարելի համար 61.45 դոլարի։ Նախորդ նստաշրջանի արդյունքներով այս պայմանագրերի արժեքը նվազել է 0,97 դոլարով (1,55%)՝ հասնելով մեկ բարելի համար 62,05 դոլարի։

Share This