Bentley-ն ներկայացրել է նոր Continental GT
Bentley-ն ներկայացրել է նոր՝ չորրորդ սերնդի երկդռնանի Continental GT-ն եւ Continental GTC կաբրիոլետը։ Մոդելներում օգտագործվել են նախորդ մոդելի արդիականացված շասսին եւ Porsche Panamera Turbo E-Hybrid հիբրիդային ուժասարքը։
Ինչպես գրել է Drom.ru-ն, Bentley Continental GT-ն եւ Continental GTC-ը բացառապես լիցքավորվող հիբրիդներ են, համենայն դեպս առայժմ Speed ավելի մարզական տարբերակը չկա։
Ուժային համակարգը կազմված է 4,0 լիտրանոց V8 TFSI շարժիչից եւ օժանդակ էլեկտրաշարժիչից։ Ընդհանուր հզորությունը՝ 793 ձիաուժ, պտտող պահը՝ 1 000 Нм։ Սա ավելին է, քան առաջարկում է Porsche Panamera Turbo E-Hybrid-ը մի ինչ-որ 5 տոկոսով, բայց բրենդների սուբորդինացիան Volkswagen կոնցեռնի ներսում պահպանվել է։
Bentley Continental GT-ի եւ Continental GTC-ի կուտակիչն ունի 25,9 կՎտ/ժ տարողություն։ Մեքենաները կարող են շարժվել մեկ էլեկտրաքարշով, բայց ոչ հեռու, ոչ երկար ժամանակ եւ ոչ արագ։
Bentley Continental GT-ի եւ Continental GTC-ի տրանսմիսիան ունի այն ամենը, ինչ կա Volkswagen-ի զինանոցում՝ լիակատար քարշ եւ հետեւի բարձր դիֆերենցիալ, պնեւմոհեծան, ադապտիվ ամորտիզատորներ եւ այլն։ Ինչպես հավաստիացնում է արտադրողը, նոր Bentley Continental GT-ն 192 կիլոգրամով ավելի ծանր է երրորդ սերնդի W12 շարժիչով մեքենայի համեմատ։
Արգելակները ունեն սուպորտներ՝ 10 առջեւից եւ 4 հետեւից։ Արգելակների ստանդարտ սկավառակները պողպատից են, օպցիոնալները՝ խեցուց։
Նոր Bentley Continental-ը երրորդ սերնդի մեքենայի նման է՝ թարմացված ոճով։ Թափքը հնի նման է, քանի որ կրող հիմքը պահպանվել է, բայց օգտագործվել է առջեւամասի ինքնատիպ ձեւավորում Bentley Batur-ի ոճով՝ երկու լուսարձակների բլոկով, չորսի փոխարեն։
