Apple-ը չի կարողացել արհեստական բանականություն գործարկել Չինաստանում

Apple-ը, ըստ երևույթին, կրկին հետաձգել է իր սեփական նեյրոնային ցանցի թողարկումը Չինաստանում։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը։Ապրիլի սկզբին Apple-ը թողարկեց iOS 18.4-ը և հայտարարեց, որ իր Apple Intelligence արհեստական բանականության (AI) ծառայությունները այժմ հասանելի են ամբողջ աշխարհում։ Նեյրոնային ցանցը աջակցություն ստացավ չինարեն լեզվի համար, բայց չաշխատեց Չինաստանում։ Այժմ հեղինակավոր վերլուծաբան Մարկ Գուրմանը նշում է, որ այն տարածաշրջանում չի գործարկվի առնվազն մինչև ամռան կեսերը։