Apple-ը թողարկել է թարմացումներ՝ հին սարքերի համար

Apple ընկերությունը թարմացումներ է թողարկել iOS համակարգի համար հնացած սմարթֆոնների եւ այլ սարքերի համար, ինչը անակնկալ է եղել վերջիններիս տերերի համար։ Այս մասին հայտնում է Gizchina-մ։ Մասնավորապես, iOS 12.4.4 թարմացումը նախատեսված է հնացած սերիայի iPhone 5s եւ 6, սմարթֆոնների, առաջին սերնդի iPad Air-ի, iPad mini 2 եւ 3-ի համար։ Նշենք, որ Apple-ը թողարկում է անակնկալ թարմացումներ, երբ խոցելիությունը կրիտիկական կետում է լինում։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )