AntiCor հակակոռուպցիոն հարթակը, որն արդեն գործում է 4 ամիս, վաղը անցկացնելու է կոռուպցիայի կանխարգելման թեմայով աշխատաժողով

Հարգելի ընկերներ, սիրելի լրագրողներ

AntiCor հակակոռուպցիոն հարթակը, որն արդեն գործում է 4 ամիս, վաղը անցկացնելու է կոռուպցիայի կանխարգելման թեմայով աշխատաժողով։

Իմ կողմից աշխատաժողովին մասնակցելու համար հրավիրվել են ամենատարբեր ոլորտների ներկայացուցիչներ (հրավերները դեռ շարունակվում են), որոնք խոսելու են իրենց գործունեության ոլորտում առաջացած կոռուպցիոն ռիսկերից, դրանց նպաստող պայմաններից, դրանց հակազդման միջոցներից և ընդհանրապես կոռուպցիայի և դրա դեմ պայքարի փիլիսոփայությունից։

Հրավիրված են հանրային գործիրներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ, բլոգերներ, իրավապաշտպաններ և այլ ոլորտների ներկայացուցիչներ։

AntiCor-ի անունից ես ներկայացնելու եմ հարթակի գործունեության մասին տեղեկություններ և սպասվող հետաքրքիր ծրագրերը։ Համոզմունք ունեմ, որ հետաքրքիր է լինելու։

Աշխատաժողովը տեղի կունենա հունվարի 27-ին, ժամը 15:00-ին «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում։
Լրատվամիջոցներին սիրով հրավիրում եմ միջոցառումը լուսաբանելու։
Եթե կան մարդիկ, որոնք առնչություն են ունեցել կոռուպցիոն երևույթներին կամ այդ առնչությամբ հանրային ասելիք ունեն՝ խնդրում եմ անձնական հաղորդագրությամբ գրել ինձ, որպեսզի գրանցենք և ապահովենք ձեր մասնակցությունը։

Share This