Խաղաղության դարաշրջան, որն ավարտվեց սեպտեմբերի 13-ին
Խաղաղության դարաշրջան, որն ավարտվեց սեպտեմբերի 13-ին
Պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանի եւ իր վարչախմբի ասած խաղաղության դարաշրջանը շատ չուշացավ։Մահաբեր խաղաղության…
Մենք պատերազմ չէինք ուզում, բայց ՀՀ վարչապետի հայտարարած խաղաղության դարաշրջանը վերջացավ՝ սեպտեմբերի 13-ին, երբ Ադրբեջանը իր գործողություններով ցույց տվեց, որ մեր նման ժողովուրդների համար՝խաղաղությունը եթե ոչ ճոխություն, ապա գոնե պատրանք է։
Ադրբեջանը նույն Ադրբեջանն է՝1990-ի, 2016-ի, 2020-ի, մենք էլ՝նույն մենք։Խաղաղության դարաշրջանն ավարտվեց այն պահին, երբ թշնամին սկսեց հաճույք ստանալ մեր Զինվորների անշնչացած մարմինները խոշտանգելուց,հայ գերիներին սպանելուց։Առհասարակ մեր ու Ադրբեջանի պատկերացրած խաղաղությունը տրամագծորեն տարբեր է, ոնց կարելի է հարաբերություններ նորմալացնել մի երկրի հետ, որտեղ լավագույն հայը՝մեռած հայն է, կամ հայատյացությունը հասել է գերդոզավորման։Ավարտվեց պատրանքը, հիմա պայքարը լինելու համար է, հայկականի համար է։
