Ուկրաինան ստորգետնյա պահեստարաններում կուտակել է 17 միլիարդ մետր խորանարգ գազ

Ուկրաինան ստորգետնյա պահեստարաններում կուտակել է 17 միլիարդ մետր խորանարգ գազ Ուկրաինան իր ստորգետնյա գազային պահեստարաններում կուտակել է 17 միլիարդ մետր խորանարդ գազ։ Պակասում է եւս 3 միլիարդ մետր խորանարդ։ Այս մասին հայտարարել է ուկրաինական «Նավթոգազի» ղեկավար Անդրեյ Կոբոլեւը։ Նա նաեւ նշել է, որ պահեստավորման սեզոնի ավարտին մնացել է 60 օր։ Ավելի վաղ Կոբոլեւը ասել էր, որ երկրում տեխնոլոգիական աղետ կլինի, եթե հնարավոր չլինի կուտակել 20 միլիարդ խորանարդ գազ։
