Սա այն վաղն է, որ ժողովրդին խոստացել էին երեկ
Տվեցի Արցախը, որովհետեւ մտածում էի, որ դրանք մեր հողերը չեն եւ հենց տանք հանգիստ կապրենք։Արցախից մնացած 25%-ը տվեցի, որ Սյունիքը փրկեմ, բայց կներեք ես սխալ էի, Ալիեւը ճիշտ։ Սյունիքը տվեցի, որ փրկեմ Ջերմուկը, Վայքը։Ջերմուկն ու Վայքը տվեցի, որ փրկեմ Վարդենիսը, Վարդենիսը տվեցի, որ գոնե Տիգրանաշենը փրկեմ, չստացվեց…Տիգրանաշենը տվեցի, որ գոնե Երեւանից մի քանի վարչական շրջաններ փրկեմ։Հավերժ այսպիսի հերթապահ տեքստերով Նիկոլ Փաշինյանը կսկսի արդարանալը, երբ Հայաստանից Երեւանի հրապարակի գորգի չափ տարածք մնա։Կարևորը մի բան արած կլինի էդ ամենի ֆոնին միայն Եռաբլուրի տարածքը ընդարձակած կլինի։Սա այն վաղն է, որ ժողովրդին խոստացել էին երեկ։
