Խաղաղության դարաշարջանի վերջին արարը

Արդեն երկու օր, Նիկոլ Փաշինյանը ԱԺ- ում կարդում է երրորդ հանրապետության մահախոսականը, մինչդեռ պիտի դրա փոխարեն կարդար իր հրաժարականի տեքստը։Նիկոլ Փաշինյանը երկու օր շարունակ ժողովրդին նախապատրաստում է ցավոտ զիջումների, ավելին՝անդառնալի իրավիճակի։
Շատ բաց տեքստով հայտարարեց, որ ստորագրելու է մի թուղթ, որի արդյունքում լիքը մարդ նրան դավաճան կասի։

«Ես իմ վրա վերցրել եմ պատասխանատվություն՝ գնալու ծանր որոշումների՝ հանուն խաղաղության։
Մենք էդ որոշումներին պիտի գնանք երաշխավորելու համար ՀՀ անվտանգությունը, տևական կայունությունը, խաղաղությունը։
Մենք չենք կարող էսօր վերնագրերի ներքո գրել
«խաղաղության պայմանագիր», տակը ստորագրենք, որից 6 ամիս հետո պատերազմ սկսվի։
Մենք ուզում ենք ստորագրել մի թուղթ, որի արդյունքում մեզ լիքը մարդ կքննադատի, լիքը մարդ կհայհոյի, լիքը մարդ դավաճան կասի, նույնիսկ կարող ա ժողովուրդը որոշի մեզ իշխանությունից հեռացնել, էլի գոհ ու շնորհակալ կլինենք, որ դրա արդյունքում ՀՀ-ն 29,800 քմ/կմ տարածքով ստանա տևական խաղաղություն և անվտանգություն։
Ես շատ հստակ ասում եմ՝ էն որոշումը, որ սա ապահովելու ա, ես այդ որոշումը, շատ հստակ ասում եմ, ստորագրելու եմ։ Ու ինձ չի հետաքրքրում՝ ինչ կլինի հետո ինձ հետ, ինձ հետաքրքրում է՝ ինչ կլինի հետո Հայաստանի հետ»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանի խոսքերը նույնքան վախենալու ու անորոշ, որքան իր խոստացած ապագան, կամ խաղաղության դարաշրջանի բացումը։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )