95-ամյա Ջինա Լոլոբրիջիդան հոսպիտալացվել է

Իտալացի հայտնի դերասանուհի Ջինա Լոլոբրիջիդան ընկնելուց հետո հոսպիտալացվել է ազդրի կոտրվածքով։ Այս մասին հայտնել է Corriere della Sera թերթը։

Հուլիսին 95 տարեկան տարեկան դարձած դերասանուհու առողջական վիճակն առանձնապես մտահոգություն չի առաջացնում, նշում է թերթը։

Օգոստոսին La Repubblica-ն հայտնել էր, որ Լոլոբրիջիդան սեպտեմբերի վերջին կայանալիք ընտրություններում առաջադրվել է երկրի վերին պալատի (Սենատի) ընտրություններում։ Նա առաջադրվել է «Ինքնիշխան և ժողովրդական Իտալիա» քաղաքական միավորից։

Մոտ 30 տարի առաջ կինոյից հեռացած Լոլոբրիջիդան արդեն մեկ անգամ առաջադրվել է 1999 թվականին Եվրախորհրդարանի ընտրություններում, սակայն չի անցել օրենսդիր մարմին՝ հավաքելով ընդամենը 10 000 ձայն։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )