«Խաբել է փողի համար». Լոլիտան խոսել է Ցեկալոյի հետ բաժանման մասին

Երգչուհի Լոլիտա Միլյավսկայան BLITZ+ պորտալի հետ զրույցում հիշել է Ալեքսանդր Ցեկալոյից իր ամուսնալուծության մանրամասները։

Լոլիտայի խոսքով՝ նախկին սիրեցյալը չէր հավատում նրա հաջողությանը եւ փորձում էր ներշնչել, որ արտիստուհին ոչնչի չի հասնի որպես մենակատար։ «Նա փողի հարցում ինձ խաբում էր։ Շաբթայ Կալմանովիչը պատմել է, թե ինչպես է օգնել Սաշային Ավստրիայում բանկային հաշիվ բացել առանց իմ իմացության։ Ամուսնալուծության ժամանակ իմացա, որ մեր աշխատած գումարի չնչին մասն է մնացել»,- պատմել է նա։

Աստղը կիսվել է, որ մինչ այժմ չգիտի, թե որտեղ է նախկին ամուսինը ծախսել միասին վաստակած միջոցները։ Երգչուհու խոսքով՝ Ցեկալոն անընդհատ ներշնչել է նախկին կնոջը, որ «նա ոչ ոքի պետք չէ»։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )