Արզականում տղամարդը կնոջը սպանելուց հետո դանակահարել էր հարևան ամուսիններին, այնուհետև դիմել փախուստի. գյուղապետ


Արզականում տղամարդը կնոջը սպանելուց հետո դանակահարել էր հարևան ամուսիններին, այնուհետև դիմել փախուստի. գյուղապետ

News.am-ը գրում է․ Արզականի 46-ամյա բնակիչը 35-ամյա կնոջը սպանելուց հետո գնացել է հարեւանների տուն եւ դանակահարել 57-ամյա եւ 53-ամյա տղամարդուն եւ կնոջը: Այս մասին News.am-ին հայտնեց Արզականի գյուղապետը:

«Ոչ մի վատ բան չենք տեսել, չենք լսել նրա մասին, հարեւանների հետ էլ նորմալ հարաբերություններ են ունեցել: Համացանցում մեկնաբանություններ են գնում, որ տղամարդը թմրամոլ է, բայց մենք նման բան չենք նկատել, ինքը վարորդ էր աշխատում, նորմալ, հանգիստ մարդ է: Հիմա տարբեր վարկածներ են քննարկում, թե ինչու է նման քայլի դիմել, քննչական գործողություններ են ընթանում:

Կինն էլ շատ դրական, հանգիստ աղջիկ էր, երեխաներով էր զբաղվում մի աղջկան սեպտեմբերին դպրոց էր ուղարկելու, մյուսին էլ մանկապարտեզ էր տեղավորում»,- պատմեց նա:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )