Տիտանիկի հարբած գլխավոր հացթուխ Չարլզ Ջոին 2 ժամից ավել մնացել Հյուսիսային Ատլանտիկայի սառցե ջրերում

Մինչև հիմա դեռ պարզ չէ, թե ինչպես է Տիտանիկի հարբած գլխավոր հացթուխ Չարլզ Ջոին 2 ժամից ավել մնացել Հյուսիսային Ատլանտիկայի սառցե ջրերում: Ըստ բժշկության, նա պետք է մահացած լիներ սթափ զոհերից շատ առաջ, որոնք մոտ 10 րոպեում մահանում են սառցե ջրում:
Նա քնած էր իր խցիկում, երբ նավը խփվեց սառցալեռին ժամը 11:20-ի կողմերը: Դուրս է գալիս տախտակամած եւ տեսնում, թե ինչ է կատարվում: Նա վերադառնում է իր խցիկ եւ մոտ երկու ժամում խմում 1 շիշ կոնյակ: Նավը խորտակվել է առավոտյան ժամը 2-ից հետո: Չարլզը 2 ժամից ավել անցկացրել է սառցե ջրերում փրկարար նավակներից մի քանիսի հետ։ Նրան թույլ չեն տվել նստել փրկարար նավակները տեղ չլինելու պատճառով։ Վերջապես մեկը վերցնում է նրան։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )