ՀՀ ՊՆ-ն վիճահարույց օրինագիծը մեծ աղմուկ է բարձրացրել
ՀՀ Պաշտպանության նախարարությունը առայժմ միայն հանրային քննարկմանն է ներկայացրել մի օրինագիծ,որը արդեն հասցրել է բողոքի ու զայրույթի մեծ ալիք բարձրացնել երկրում։Ինչու՞մն է խնդիրը։Փորձենք հակիրճ ներկայացնել։Եվ այսպես,«չափազանց ժողովրդասեր»,ազնվություն ու արդարություն քարոզող կառավարությունը առաջարկում է ներդնել պայմանագրային զինվորական ծառայության նոր համակարգ,ինչպես նաև շարքային կազմի կարճաժամկետ պարտադիր զինծառայություն։Ի՞նչ է այս ամենի տակ թաքնված։Իշխանությունները,իհարկե,առաջնահերթ նպատակ ունեն համալրել պետական բյուջեն։Իսկ օրենսդրական նախաձեռնության բովանդակությունը,այս դեպքում,2-րդ պլան է մղվում։Մասնավորապես,նախատեսվում է զինծառայողի պատրաստության ուսումնական փուլը լրանալու դեպքում,իսկ այն կազմելու է 4,5 ամիս,24 մլն.դրամ վճարելու պայմանով՝զինծառայողին վաղաժամկետ զորացրվելու հնարավորություն տալ։Մասնագետ լինել պետք չէ,հասկանալու համար,թե կառավարության այս չափազանց վիճահարույց օրինագիծը ում շահերն է պաշտպանում և ում դեմ է այն ուղղված։Այսինքն,մեծահարուստներին ուղերձ են հղում,թե գումար մուծվեք և ձեր զավակները կազատվեն զինվորական ծառայությունից,իսկ սոցիալապես անապահով խավի երեխաները թող գնան ու ծառայեն մինչև օրենքով նախատեսված ժամկետի ավարտը։Սա ի՞նչ խտրական մոտեցում է։Ուրեմն ստացվում է այնպես,որ մենք աղկատների բանակ ե՞նք ձևավորում։Իսկ հարուստ և ունևոր խավը կարող է չանհանգստանալ,այո՞,պարոնայք։Բա էլ ու՞ր մնացին՝գիշեր-ցերեկ քարոզվող ու տարածվող ձեր ամպագոռգոռ հեղափոխական կարգախոսները,սոցիալական արդարության հասնելու և բոլորի համար հավասար պայմաններ ստեղծելու հավաստիացումները։Ու՞ր մնացին ձեր հայրենասիրական բաժակաճառերը,ու՞ր մնաց՝հայրենիքի առջև պարտք կատարելու համընդհանուր պարտականությունը։
Գործող իշխանությունը նախկիններին մշտապես մեղադրում էր արտոնյալների խավ ստեղծելու մեջ։Նույնը հիմա իրենք են անում։Եթե նախկինում զորակոչիկներին կաշառքի դիմաց էին ազատում զինծառայությունից,ապա հիմա նույնը փաստացի փորձում են անել,սակայն խորամանկորեն այդ պրոցեսին տալով օրինական կարգավիճակ։Ի՞նչ է նշանակում գումարի դիմաց՝ազատ արձակել զինվորական ծառայությունից։Ճիշտ է,սա դեր օրինագիծ է,որը մշակվել է ՊՆ-ն կաբինետներում,բայց եթե Փաշինյանի կառավարությունը իրոք ժողովրդական է և ժողովրդասեր (ինչպես իրենք են իրենց հռչակել),ուրեմն հռչակել,ուրեմն նման սկանդալային բնույթի օրինագծերը սկզբունքորեն չպետք է անգամ գրվեյին և դրվեյին քննարկման։Պարզ է,որ խորհրդարանում ներկայացված ՔՊ-ական մեծամասնությունը,ինչ էլ գործադիրը առաջարկի՝լուռ ու անձայն ընդունելու է,ինչպես դա արվում էր նախկին իշխանության օրոք։Տխուր ավանդույթը այսօր էլ է շարունակվում։«Թավշյա հեղափոխության» օրերին,Նիկոլ Փաշինյանը խոստանում էր վերջ դնել օլիգարխիկ համակարգին,սակայն հիմա ունևոր խավի համար նոր արտոնություններ է սահմանում։Սա պարզապես անընդունելի է և միանշանակորեն դատապարտելի։
Այս խնդրին է անդրադարձել նաև «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորիկ Նորիկյանը,ով Factor TV-ի եթերում հայտարարել է հետևյալը.«Փաստորեն,ինչ է ստացվում,մենք չենք ուզում ձերբազատվել բանվորագյուղացիական բանակից։Այսինքն,ով փող ունի,կարող է տալ՝իրեն երեխուն ազատել,ով էլ փող չունի՝էդ խեղճ բանվորագյուղացիական կոնտինգենտը պետք է ապահովի մեր բանակի ռեսուրսը»,-նշել է քաղաքական գործիչը և հավելել.«Այո,մենք պետք է ունենանք պրոֆեսիոնալ բանակ,բայց գնալ էսպիսի լուծման,նախ դա ահռելի մեծ թիվ է,դա արդեն մեծահարուստների շնորհն է,դրանով այս կառավարությունը կոնկրետ առաջարկ է անում օլիգարխներին,հարուստներին՝60 000 դոլար վճարել և իրենց երեխաներին ազատել։Բայց սա կարող է լուրջ խնդիրներ հարուցել։Ասենք,մարդիկ ճարահածյալ գնան իրենց տները գրավ դնեն,վարկ վերցնեն ու իրենց մենուճար երեխային ազատեն զինվորական ծառայությունից։Մենք պետք է շատ զգույշ մոտենանք այս խնդրին։Այստեղ խտրականության հետ կապված հանգամանք կա,սոցիալական արդարության հետ կապված խնդիր կա,բանակի մարտունակության հետ կապված խնդիր կա։Իմ կարծիքով,այս օրինագիծը պետք է մշակվի,խորը մասնագիտական ուսումնասիրման ենթարկվի»,-համոզմունք է հայտնել Նորիկ Նորիկյանը։
Աղմկահարույց այս օրինագծին է անդրադարձել նաև ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը,ով «ՀԺ»-ի հետ զրույցում նշել է,որ օրենքի սույն նախագիծը վտանգավոր տարրեր է պարունակում։Նրա դիտարկմանբ՝դպրոցական տարիքից ամեն բան արվում է,որ սոցիալական անհավասարություն չդիտվի երեխաների դեպքում։Սակայն այս նախագծով ստացվում է՝երբ տղա երեխաները մեծանում են,ով հարուստ է,ազատվում է բանակից,ով՝ոչ,պետք է ծառայի։«Այդ տղան արդեն սկսում է բարձրից նայել մնացածին,քանի որ գիտի՝իր հայրիկը գումար ունի,հարուստ են,ամեն բան կարող են անել,իսկ մյուսն էլ հասկանում է՝իր հայրիկը գումար չունի»,-ընդգծել է Կարեն Հովհաննիսյանը։Ըստ նրա,այդ քայլը ազդելու է նաև բանակի մարտունակության վրա,քանի որ 4,5 ամսում զինվորը չի կարող դառնալ մարտունակ ու չի կարող տիրապետել ռազմական գիտելիքի և տեխնիկային։
Ինչևէ,մնում է միայն ենթադրություններ անել,թե կառավարությունը զբաղվելու է՞ արդյոք այս,մեղմ ասած,թերի օրինագծի մշակմամբ,կամ վերանայմամբ,թե փորձելու է զոռբայությամբ օրենքի ուժ տալ՝իր փաստացի վերահսկողության տակ գտնվող ԱԺ-ի միջոցով։
Արթուր Օգանեզով (Ambion-News.am-ի քաղաքական վերլուծաբան)
