Գյումրին հրաժեշտ տվեց Մուրադ Մալխասյանին

Այսօր Մուրադ Մալխասյանի հուղարկավորությունն էր․․․ Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախմբի հիմնադիրը, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչը, օգոստոսի 23-ին կնքեց մահկանացուն: Գյումրու նախկին ավագանու անդամ Արմենուհի Վարդանյանը գրել է․Ցավոք ուշացած ու հետմահու, բայց Գյումրի համայնքի ավագանուն առաջարկում եմ Մուրադ Մալխասյանին շնորհել Գյումրիի պատվավոր քաղաքացու կոչում…
