Իսկ դուք գիտե՞ք, թե ինչպես եւ երբ է Գյումրիում ձեւավորվել Նորավան թաղամասը

‹‹1921 թվականին Իրաքից հայրենիք վերադարձած հայրենադարձների մի զգալի մաս հաստատվեց Լենինականում: 1922-ին ժամանեց երկրորդ խումբը: 1924 թվականի աշնանից հայրենադարձությունն ավելի լայն ծավալ ընդունեց: 1946-1948 թվականներին հայրենիք վերադարձավ մոտ 100 հազար հայ, որոնց մի մասը բնակություն հաստատեց Լենինականում:
ՀԿԿ կենտկոմը, Լենինականի քաղաքային կոմիտեն, քաղաքային սովետի գործկոմը մեծ աշխատանք տարան հայրենադարձների համար ապահովելու բարեկեցիկ պայմաններ, հատկապես բնակարանների կառուցման գործում: Մինչեւ հայրենադարձների ժամանումը, քաղաքի արեւելյան մասում ստեղծվեց Նորավանը:
Քաղաքի կուսակցական, արհմիութենական, կոմիտական կազմակերպությունները բազմաթիվ կոլեկտիվներում աշխատանք կազմակերպեցին եւ աշխատավորները, ուսանողները, կոմերիտականները մեծ սիրով օգնում էին շինարարներին` Նորավանը կառուցելու եւ բարեկեցիկ դարձնելու համար››:
Հատված Հ.Կ.Գաբրիելյանի ‹‹Լենինական›› գրքից, Երեւան, 1984 թվական
Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )