Չկան ճիշտ բառեր՝ նկարագրելու այդ մարդկանց աշխատանքը.Հրաչյա Ռոստոմյան ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Արտակարգ իրավիճակների նախկին նախարար

Օրեր շարունակ մեր բոլորի ուշադրությունը Սուրմալուն էր, փրկարարների աշխատանքը։ Մեր սրտերը, մեր աղոթքները փրկարարներին էին ուղղված, փլատակների տակից ողջ մարդկանց գտնելու անմար հույսով։
Ու այդպես է ամեն անգամ, երբ աղետ է, երբ մարդիկ ունեն օգնության կարիք։
Չկան ճիշտ բառեր՝ նկարագրելու այդ մարդկանց աշխատանքը. նրանք անձնազոհ են, անձնուրաց, անվախ. ինչպես էլ բնութագրենք, միևնույն է, կիսատ է։
Ամեն դեպքից հետո մենք չենք էլ հիշում, թե քանի´ փրկարար տուժեց, որի´ առողջությունն ինչքան վնասվեց ու վտանգվեց։ Այդպիսին է այդ մասնագիտության առանձնահատկությունը՝ փրկել կյանքեր՝ վտանգելով սեփականը։
Պատիվ ու երջանկություն եմ ունեցել աշխատելու այս մարդկանց հետ։ Շատերին ճանաչում եմ անձամբ ու վստահ եմ ԱԻՆ անձնակազմի պրոֆեսիոնալիզմի և մարդկային բարձր հատկանիշների վրա։
Պարզապես ուզում եմ ասել շնորհակալություն բոլոր փրկարարներին, ԱԻՆ աշխատակիցներին։
Շնորհակալությունս բոլոր կամավորներին, բուժաշխատողներին։ Բոլոր նրանց, ովքեր գիտեն, թե ինչ է նշանակում՝ պայքարել այլոց կյանքերի համար։

Թող անմեղ զոհերի հոգիները հանգչեն խաղաղությամբ…

Հրաչյա Ռոստոմյան
ՀԱՕԿ գլխավոր քարտուղար
Արտակարգ իրավիճակների նախկին նախարար

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )