Հայ-իրանական գործակցություն՝ընդդեմ պանթյուրքիզմի
Վերջերս Թեհրանում կայացած Իրանի,Ռուսաստանի,Ադրբեջանի և Թուրքիայի առաջնորդների հանդիպմանը կողմերը քննարկել էին տարածաշրջանին վերաբերող մի շարք հարցեր,այդ թվում բնականաբար նաև կապուղիների գործարկման վերաբերյալ։Պուտինը,Էրդողանը և Ալիևը,ըստ էության,Իրան էին ժամանել,շոշափելու համար այդ երկրի տրամադրությունները,կապված Հայաստանի տարածքով՝Ադրբեջանը Նախիջևանի հետ միացնող ճանապարհի,կամ այսպես կոչված,«միջանցքի» տրամադրման առնչությամբ։Եթե պանթյուրքիստական այս նախագիծը,որին ի դեպ որևէ կերպ չի ընդդիմանում Ռուսաստանը,հաջողվի կյանքի կոչել,տարածաշրջանում կստեղծվեն բոլորովին նոր իրողություններ,իրական սպառնալիք ստեղծելով ոչ թյուրքալեզու բնակչության՝նախ և առաջ հայերի ու պարսիկների անվտանգությանը։Այլ կերպ ասած,հայ-իրանական սահմանի որևէ փոփոխություն ուղղակելիորեն հարվածելու է թե Երևանի,և թե Թեհրանի կենսական շահերին։Եվ այս հարցում մենք՝ի դեմս մեր հարավային հարևան Իրանի,որը տարածաշարջանում բավականին մեծ կշիռ ունի,ձեռք ենք բերում բնական դաշնակցի։
Վերադառնալով թեհրանյան հանդիպմանը,նշեմ որ Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին,բավականին կոշտ էր արձագանքել՝թուրք-ադրբեջանական «միջանցքային տրամաբանության» մեջ տարվող քաղաքականության վերաբերյալ,Էրդողանին բառացի ասելով,որ Թեհրանը երբեք չի հանդուրժի հայ-իրանական սահմանի որևէ փոփոխություն։Ցամաքային կապի պահպանումը մեր երկրի հետ՝Իսլամական հանրապետության համար ունի ռազմավարական նշանակություն և այդ մասին իրանցի բարձրաստիճան պաշտոնյաները բազմիցս են հայտարարել։Թե ի՞նչ են պատասխանել Իրանի հոգևոր առաջնորդին Ադրբեջանի,Թուրքիայի և Ռուսաստանի ղեկավարները՝հայտնի չէ,լրատվամիջոցները այս մասին լռում են։Սակայն,դժվար է պատկերացնել,որ թուրքերը և իրենց ադրբեջանցի եղբայրները կարող են երբևէ հրաժարվել շովինիստական և էքսպանսիոնիստական ծրագրերից։Մյուս կողմից սակայն,Իրանի դիրքորոշման հետ հաշվի չնստել նույնպես չեն կարող։Շատ տրամաբանական կլիներ,եթե հայ-իրանական կողմին միանար նաև Ռուսաստանը և իր վճռական «ոչ»-ն ասեր՝պանթյուրքիստական նախագծերը առաջ մղելու քաղաքականությանը։Բայց պաշտոնական Մոսկվան գերադասում է լռել,աչք փակելով իր պատմական թշնամու՝Թուրքիայի կողմից եկող սպառնալիքների վրա,առաջնահերթ նպատակ ունենալով չնեղացնել Անկարային,որի հետ ծավալված համագործակցությունից կարող է մեծ օգուտներ քաղել։
Բայց վերադառնանք,այսպես կոչված,«միջանցքի» խնդրին։Օրերս,շատերի համար բավականին անսպասելի ելույթ ունեցավ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։Նա մասնավորապես հայտարարեց,որ Ադրբեջանը՝Նախիջևանի հետ ցամաքային կապ է հաստատելու Իրանի տարածքով՝Արաքս գետի վրայով։Բայրամովի խոսքերով,Թեհրանի հետ այս հարցում համաձայնություն է ձեռք բերվել և Բաքուն արդեն իսկ սկսել է առաջին կամուրջի շինաշխատանքները։Սակայն,այստեղ հարց է ծագում,եթե Ադրբեջանին բավարարում է այլընտրանքային այս ճանապարհը,այդ դեպքում ինչու՞ չեն դադարում,այսպես կոչված «Զանգեզուրյան միջանցքի» մասին խոսակցությունները և սպառնալից հայտարարությունները։Ի՞նչ է սա նշանակում։Մի գուցե Բաքուն՝չցանկանալով սրել հարաբերությունները Թեհրանի հետ,որոշել է տակտիկական նահանջի՞ գնալ,չհրաժարվելով հետագայում նաև Հայաստանի տարածքով Նախիջևանին կապող ճանապարհ ունենալ։Իհարկե,Իրանը սա գիտակցում է,և պատահական չէ,որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝երեկ կայացած հեռախոսազրույցում,այս անգամ արդեն Իրանի նախագահը կրկնեց իր երկրի դիրքորոշումը,հավաստիացնելով որ այն մնում է անփոփոխ։Իբրահիմ Ռաիսին մասնավորապես ասել էր,որ Թեհրանը պատրաստ է օգտագործել իր բոլոր հնարավորությունները՝կովկասյան տարածաշրջանում խաղաղության և կայունության հասնելու համար,սակայն չի հանդուրժելու տարածքային և քաղաքական աշխարհագրության որևէ փոփոխություններ։
Ինչևէ,Իրանի վճռական ու սկզբունքային դիրքորոշումը այս հարցում լիովին համընկնում է Հայաստանի շահերի հետ։Եվ կարծում եմ,Երևանը պետք է էլ ավելի խորացնի հարաբերությունները Թեհրանի հետ,փորձելով միասին դիմակայել պանթյուրքիստական բոլոր ագրեսիվ նկրտումներին։
Արթուր Օգանեզով (Ambion-News.am-ի քաղաքական վերլուծաբան)
