Բերձորի հայկական եկեղեցին կվերածվի մզկիթի

Բերձորի հայկական եկեղեցին կվերածվի մզկիթի

Հայաստանի Մշակութային ժառանգության պաշտպանության հանրային խորհուրդը տեղեկացնում է, որ Ադրբեջանը մշակել է Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին մզկիթի վերածելու նախագիծ։ Նախագծի համաձայն, պետք է անջատվի Սուրբ Համբարձում եկեղեցու գմբեթի վեղարն ու զանգակատունը, պետք է կառուցվեն մինարեթներ։ Եկեղեցու պատերի բոլոր հայատառ արձանագրությունները ջնջվելու են։ Այս մասին ադրբեջանական կողմը նաեւ հրապարակել է լուսանկար, ինչպես հայտնում է սփյուռքահայ «Գանձասար» պարբերականը։ Նախօրեին այս մասին իր «Հանրային ձայն» հեղինակային հաղորդաշարի ընթացքում ահազանգել է նաեւ Վարդան Ղուկասյանը /Դոգ/։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )