Զելենսկու գրասենյակը հայտնել է պատերազմում Ուկրաինայի օրական կորուստների թիվը

Ուկրաինային հաջողվել է, հունիսի սկզբի համեմատ, երեք անգամ կրճատել մարտական կորուստները. հունիսի սկզբին դրանք կազմում էին օրական 100-200 զինվոր։ Այս մասին bbc.com-ին ասել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։

Նրա խոսքով՝ օրական մոտ 30-50 մարդ է զոհվում ռազմաճակատում։

«Սակայն, կրկին, մեզ համար լիովին կոռեկտ չէ խոսել այս մասին: Ավելի ճիշտ է, երբ Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբը կոնկրետ թվեր տա, թե քանի մարդ է զոհվում», – ավելացրել է նա:

Ըստ Պոդոլյակի՝ հունիսին կրած մեծ կորուստները պայմանավորված են եղել պատերազմի երկրորդ փուլին անցումով, երբ սկսվել է հրետանային պատերազմը։

«Բայց այսօր կորուստների թիվը նվազում է, առաջին հերթին, որովհետև մեր Համազարկային կրակի ռեակտիվ համակարգերըը շատ արդյունավետ աշխատում են ռուսական բանակի նյութատեխնիկական կենտրոնների ուղղությամբ: Երկրորդ՝ ռուսական բանակը վերաբաշխվում է ողջ առաջնագծի երկայնքով: Եվ երրորդ՝ մերոնք արդեն հարմարվել են ռուսական բանակի մարտավարությանը և ավելի շարժունակ, ավելի արդյունավետ են պաշտպանվում»,- պարզաբանել է նա։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )