Որոնք են երիտասարդների մոտ գլխուղեղի կաթվածի զարգացման հիմնական պատճառները

Երիտասարդ տարիքում գլխուղեղի կաթվածի զարգացումը մի քանի պատճառ է ունենում։ Այս մասին «Վեչերնյայա Մոսկվայի» հետ զրույցում ասել է սրտաբան Յուրի Սերեբրյանսկին՝ թվելով դրանցից հիմնականները։

Բժշկի խոսքով՝ վաղաժամ կաթվածի պատճառ կարող են դառնալ այնպիսի տարածված ախտաբանությունները, ինչպիսին են զարկերակային գերճնշումը, խոլեստերինային փոխանակության խանգարումն ու շաքարային դիաբետը։ Բացի այդ, գլխուղեղի կաթվածի զարգացմանը կարող են նպաստել նաև սթրեսն ու մագնիսական փոթորիկները։

Միևնույն ժամանակ սրտաբանը նաև հավելել է, որ վաղաժամ կաթվածը ոչ միշտ է ազդում հիվանդի կյանքի տևողության վրա, քանի որ վիրահատությունները շատ դեպքերում օգնում են փրկել տուժածի կյանքը։

«Վստահ եմ, որ վաղաժամ կաթվածը կարող է ոչ մի կերպ չանդրադառնալ մարդու կյանքի տևողության վրա։ Ամեն ինչ կախված է կաթվածի տեսակից ու դրա հետևանքներից։ Դրանցից շատերը վիրահատական ճանապարհով հեռացվում են ու մարդը շարունակում է երկար տարիներ ապրել բնականոն կյանքով», – ընդգծել է Սերեբրյանսկին։

Այնուամենայնիվ նա նաև շեշտել է, որ շատ կարևոր է ժամանակ առ ժամանակ բուժզննում անցնելը, քանի որ դա թույլ է տալիս կանխել նման վտանգավոր խնդրի զարգացումը։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )