Բելառուս վարձկաններին կարող են մահապատժի ենթարկել
Դոնբասում գերի են ընկել բելառուս վարձկաններ և այժմ նրանց սպառնում է ցմահ ազատազրկում, կամ նույնիսկ՝ մահապատիժ։ Այս մասին «Ռիա նովոստի»-ին է հայտնել Լուգանսկի ղեկավարի օգնական Վիտալի Կիսիլյովը։
«Եթե քննության ժամանակ հաստատվի, որ վարձկանները հանցագործություն են կատարել նաև ԴԺՀ-ում, ապա գործերը կմիավորվեն և կուղարկվեն այնտեղ. Իսկ այնտեղ մահապատիժն է»,-պարզաբանել է նա։
