Մուտանտ-ճանճերը կօգնեն բացահայտել երկարակեցության գաղտնիքը

Մուտանտ-ճանճերը կօգնեն բացահայտել երկարակեցության գաղտնիքը Ռուսաստանցի գենետիկ գիտնականները Insilico Medicine ընկերության հետ համատեղ բացահայտել են դրոզոֆիլ ճանճերի մուտացիաներից մեկի գաղտնիքը, որն էականորեն երկարացնում է նրանց կյանքի տեւողությունը։ Այդ բացահայտումը, ըստ մասնագետների, ապագայում կօգնի դանդաղեցնել նաեւ մարդու ծերացման պրոցեսն ու վերջապես հասկանալ, թե որտեղ է թաքնված այսպես ասած՝ երկարակեցության գաղտնիքը։ Այս մասին գրում է Scientific Reports պարբերականը։ Գիտնականները նկատել են, որ մուտացիան պայմանավորված է գեներից մեկի մուտացիոն ձեւափոխման հետ, ինչը փոխում է օրգանիզմի ողջ մեթաբոլիկ համակարգը, ինչն էլ իր հերթին ազդում է նույնիսկ իմունիտետի եւ սպիտակուցների կենսասինթեզի երեւույթների վրա։ Այս բացահայտումը գիտնականների մոտ կրկին արթնացրեց հույսը, որ հնարավոր է լիովին բացահայտել ծերացման եւ մահվան կենսաբանական պրոցեսները եւ գտնել դրանց կանխման կամ դանդաղեցման գաղտնիքը։ Կան նաեւ շատ գիտնականներ, ովքեր կարծում են, որ անկախ բացահայտումներից, հնարավոր չի լինի ազդել այսպես կոչված «մահվան ծրագրավորման» վրա, որն առկա է օրգանիզմներում, եւ որը ստիպում է օրգանիզմին, որոշակի գեների ազդեցությամբ ծերանալ, թուլանալ եւ ի վերջո՝ մահանալ։ Մասնագետները առայժմ փորձում են հասկանալ, թե այն մուտացիան, որը դանդաղեցրել է նշված ճանճերի ծերացումը, ունի արդյոք պատահական բնույթ, թե կան նաեւ որոշակի օրինաչափություններ։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )