Մարտի 1-ի գործով իշխանությունը հայտնվել է սեփական ձեքերով փորած փոսում Այսպես ասած՝ Նոր Հայաստանի հիմնական փորձություններից մեկը լինելու է «Մարտի 1-ի» գործը
Մարտի 1-ի գործով իշխանությունը հայտնվել է սեփական ձեքերով փորած փոսում Այսպես ասած՝ Նոր Հայաստանի հիմնական փորձություններից մեկը լինելու է «Մարտի 1-ի» գործը։ Այն, որ դեռ ամիսներ առաջ ասվում էր, որ գործի «տակը ջուր է» ու լուրջ բան չկա, եւ եթե գործը հասնի միջազգային դատական ատյաններ խայտառակվելու է իշխանությունը, այսօր կարելի է համարել արդեն ոչ թե ահազանգ, այլ կանխատեսում, դեպի ուր ընթանում են իշխանությունները։ Այսօրվա ասուլիսն էլ այդ երկար շղթայի մի հանգրվանն է ըստ էության։ Պարզ է, որ գործը քրեական է թեեւ որակվում սակայն իրականում քաղաքական է եւ եթե քաղաքական մոտիվացիան չլիներ, օրինակ այսօր դատական համակարգում այսօր պատային իրավիճակ չէր լինի։ Պատային իրավիճակ, պայմանավորված այն հանգամանքի հետ, որ ոչ մի դատարան չի վերահսկում Քոչարյանի կալանքի գործընթացը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը: «Վերաքննիչ դատարանի որոշումից հետո հայտնվել ենք մի իրավիճակում, որտեղ գործը նոր է ուղարկված դատարան, երբ դատարանը 15-օրյա ժամկետում պարտավոր է որոշում ընդունել օրինակ՝ դատական քննություն նշանակելու, գործը կարճելու, կասեցնելու և այլ որոշում ընդունելու վերաբերյալ, բայց մենք չունենք այդ որոշումներից ոչ մեկը: Այսինքն՝ Դավիթ Գրիգորյանը կայացրել էր որոշում, որը բեկանվել է, Վերաքննիչը պահանջել էր, որպեսզի առաջին ատյանի դատարանը գործը շարունակեր կասեցման պահից, որտեղից վերացվել էր ու արդեն համարյա 1.5 ամիս է, ինչ որևէ զարգացում, որևէ պրոցես տեղի չի ունենում, ինչն ակնհայտորեն և՛ Սահմանադրության, և՛ ՄԻԵԿ-ի, և՛ ՄԱԿ-ի քաղաքական և քաղաքացիական իրավունքների դաշնագրով նախատեսված իրավունքների կոպիտ խախտում է»,-ասաց Օրբելյանը: Նրա խոսքով՝ անձը չի կարող անորոշ ժամկետով գտնվել անազատության մեջ առանց որևէ դատական վերահսկողության հնարավորության. «Մենք բազմիցս ներկայացրել ենք միջնորդություններ, ներկայացված է գրավի միջնորդություն, այդ թվում նաև մի շարք այլ հանգամանքների մատնանշմամբ, բայց որևէ կերպ այդ որոշումներին անդրադարձ չի կատարվել: Խնդիրը դրված չէ, թե ով է մեղավոր, էական չէ, էականն այն է, որ պետությունն է մեղավոր: Եթե նույնիսկ պատճառը օրենքի բացն է, ընթացակարգերի բացակայությունն է, ինչի հետ, ի դեպ, մենք համաձայն չենք, միևնույն է, սա նշանակում է, որ պետությունը՝ ի դեմս իրավապահ համակարգի, խախտում է անձի իրավունքները»: Այսպես ասած՝ Քոչարյանի գործի բաղադրիչներից է դառնում նաեւ դատավոր Դավիթ Գրիգորյանի վրա գործ հարուցելու ձգտումը ու դեռ հարց է, թե այս ամենին ինչ հայացքով կնայի ՄԻԵԴ-ը։
