Եկեք սովորենք գրագետ սնվել, գիտակցաբար ապրել, գնահատենք ինքներս մեզ, և մեր առողջությունը

Ճարպոտ կամ եփված, շաքարով, օսլայով ու աղով հարուստ սնունդ օգտագործելը նպաստում է աղիների հիվանդությունների զարգացմանը, քանի որ այդ սնունդն աղիներում առաջացնում է խցանումներ, թուլ չտալով սննդի լիարժեք մարսումը։ Աղիները հում բանջարեղենի, մրգերի կարիք են զգում։ Հում բուսական սնունդը, անցնելով աղիներով, շատ հեշտությամբ մարսվում է և միաժամանակ մաքրում է աղիները աղտոտվածությունից՝ բջջաթաղանթի մեծ պարունակության շնորհիվ։ Չմարսված սննդի թափոնները, որոնք առաջանում են սխալ սննդառության հետևանքով, նստում են հաստ աղիի պատերին ու կպչում, ամրանում։ Ժամանակի ընթացքում այդ շերտը հաստանում է և ի վերջո, հաստ աղիի տարողունակությունը նեղանալով, սկսում է նմանվել խցանված աղբատար խողովակի։ Այս ամենը արտահայտվում է հիվանդությունների ի հայտ գալով և վաղաժամ ծերացմամբ։
Հիվանդությունն ու թուլությունը ցանկացած տարիքում ուղղակի ապացույցն են այն բանի, որ մենք ծանրաբեռնում ենք մեր օրգանիզմը անկենդան սննդով։

Եկեք սովորենք գրագետ սնվել, գիտակցաբար ապրել, գնահատենք ինքներս մեզ, և մեր առողջությունը։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )