ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՌՈՒՍ ՏՈՒՐԻՍՏՆԵՐԸ ՇԱԲԱԹՕՐՅԱԿՆԵՐ ԵՆ ԱՆՑԿԱՑՆՈՒՄ  «Հրապարակ »

Գյումրի տեղափոխված մի խումբ ռուս տուրիստներ շաբաթօրյակներ են անցկացնում։ Առաջիկա շաբաթօրյակը այս շաբաթ օրն է, հունիսի 25-ին։ Հավաքվում են, հրավիրում նաեւ այլ ցանկացողների «Տելեգրամ» հավելվածի միջոցով, ու մաքրում են որեւէ փողոց։ Ունեն իրենց տելեգրամյան ալիքը, որը կոչվում է «Эко Гюмри», որտեղ էլ հրապարակում են իրենց միջոցառումների կամ կատարած աշխատանքների մասին տեղեկատվություն։

Շաբաթօրյակին կարող են մասնակցել բոլորը։ Հերթական շաբաթօրյակը լինելու է, ինչպես արդեն գրեցինք՝ հունիսի 25-ին։ Հանդիպելու են «Էվոկաբանկի» շենքի մոտ / Գյումրի, Ռուսթավելի փողոց 63/1/։ Նախաձեռնողները իրենց հետ կարող են ունենալ աղբի համար նախատեսված մի քանի պարկ կամ տոպրակ, արեւից պաշտպանվելու համար գլխարկ կամ գլխանոց եւ շշով ջուր։

 

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )