Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանն ընդունել է <<ԲԻԼԶԵՐԻԱՆ ԳՐՈՒՊ>>-ի հիմնադիր տնօրեն ամերիկահայ Փիթր Բիլզերիանին, <<ՊՐԻԶՄԱ>> ռազմավարական բիզնես զարգացման կենտրոնի ներկայացուցիչ Նարեկ Սողոմոնիանին

Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանն ընդունել է «ԲԻԼԶԵՐԻԱՆ ԳՐՈՒՊ»-ի հիմնադիր տնօրեն ամերիկահայ Փիթր Բիլզերիանին, «ՊՐԻԶՄԱ» ռազմավարական բիզնես զարգացման կենտրոնի ներկայացուցիչ Նարեկ Սողոմոնիանին: Վարդգես Սամսոնյանը ողջունել է ներկաների այցը Գյումրի, ապա կողմերը խոսել են տարբեր ոլորտներում Գյումրու ունեցած ներուժի, իրականացվող ծրագրերի մասին: Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են նաև տարբեր ոլորտներում հնարավոր համագործակցությունների, առկա կապերի ամրապնդման և ընդլայնման, դրանց համար անհրաժեշտ աշխատանքների և մի շարք այլ հարցերի մասին:
Փիթր Բիլզերիանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, ապա կիսվել քաղաքից ստացած իր տպավորություններով: Փիթր Բիլզերիանը, ով հանդիսանում է ամերիկահայ միլիոնատեր Դեն Բիլզերյանի զարմիկը, իր խոսքում նաև նշել է, որ կգործադրի բոլոր ջանքերը՝ Դեն Բիլզերիանին Գյումրի բելերու և համատեղ ծրագրեր իրականացնելու համար:
Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )