Եկեք բոլորս օգնենք այս գործունեության կայացման.Անի Արամյան
Արդեն երկար ժամանակ է ամբողջ երկրում հայտնի է դարձել,որ կառուցվելու է Հիսուս Քրիստոսի արձանը մեր երկրում։Արձանը կառուցվելու է երկրի որևէ բարձր վայրում։ Արձանի ընտրության ժամանակահատվածը երկար տեւեց,բայց ի վերջո ընտրվեց լավագույնը,ու ընտրեց ժողովուրդը։Հիմա ուզում եմ խոսեմ ամենակարևորի մասին,որը անընդհատ շրջանառվում է մեր երկրում ։
Արձանը որը կառուցվելու է ,որը լինելու է տարածաշրջանում ամենագեղեցիկ արձանը և որը Հայաստանի տարածքից դուրս անգամ արժանացել է մեծ սիրո ու գնահատանքի (այն էլ դեռ չկառուցված), դառնալու է տուրիստական առաջատար կենտրոններից մեկը,որի համար աշխարհի տարբեր կողմերից են գալու բոլոր քրիստոնյա ազգերը և ժողովուրդները ։Բոլորս էլ հստակ գիտենք որ մեր երկրի տնտեսության զարգացման մեջ տուրիզմը իր ուրույն դերը ունի ,ու հաշվի առնելով վերը նշածը,հստակ պետք է արձանագրենք որ տնտեսական առումով այս ամենը շահավետ է լինելու մի ամբողջ ժողովրդի,այլ կերպ ասած այս արձանը մի նոր լույս է բացելու Հայաստանի համար,հնարավորություն է ընձեռվելու մի ամբողջ ազգի ։
Ես հասկանում եմ որ այս ամենից բացի շատ կարեւոր կետեր կան, որին նպաստելու է այս գործունեությունը,հասկանում եմ նաև որ այս ամենը գիտակցում են շատ շատերը ,բայց կա մի ստվար հատված, որը միշտ անգիտակցորեն խոսում է այս ամենի մասին ոչ դրական կերպով։
Սիրելի հայ ազգ ,սիրելի ժողովուրդ։Եկեք գիտակցենք վերջապես այս համազգային գործունեության դերը մեր ապագայի հետ կապված։Եկեք բոլորս օգնենք այս գործունեության կայացմանը,եկեք նպաստենք ու դառնանք մի բռունցք Հիսուս Քրիստոսի արձանի շինության գործում,քանի որ գրվում է մի նոր պատմություն,որը մեր երկիրը կարող է ոտքի հանել բազում-բազում իրավիճակներից։
