Մեղրի պատմությունը, հետաքրքիր փաստեր և առաջին հիշատակումները մեղրի մասին

Մեղրի պատմությունը զարմանալի մի պատմություն է մարդկանց և մեղուների  սերտ հարաբերությունների մասին, նաև նրա մասին, թե որքան երկար էր առաջին անուշեղենի ճանապարհը  մինչև  նեկտարի զանգվածային արտադրություն: Որքան ջանք էր անհրաժեշտ եղել գործադրել, որպեսզի վայրի միջատը վերջապես կարողանա մեզ հետ ընկերություն անել:


Առաջին հիշատակումները մեղրի մասին
Այսօր գիտնականները համոզված  են, որ նախամարդը դեռևս քարե դարում  սկսել է որս անել վայրի մեղուների փեթակների վրա: Այս հմտությունը նրան փոխանցվել է հեռավոր նախնիներից` առաջնակարգ պրիմատներից:  Նույնիսկ այսօր կարելի է դիտարկել, թե ինչպես են  կապիկները մեղուներից  գողանում այդ անուշեղենը:
Ինչ վերաբերում է անվիճելի փաստերին, ապա Արանա քարանձավում   (Վալենսիա, Իսպանիա) գտնվել է եզակի ժայռանկար, որի վրա պատկերված է, թե ինչպես է քսակով մարդը, շրջապատված վայրի մեղուներով, մագլցում ուղղաբերձ ժայռը կամ ծառը: Ըստ ռադիոածխածնային հետազոտության՝ այդ գտածոյի տարիքը տատանվում է 7-8 հազար տարվա սահմաններում:

Հին Եգիպտո
  Մեղրն ու մեղուները առանձնահատուկ համարում ունեին եգիպտական ​​փարավոնների մոտ: Նրանց պատկերները առկա են բազմաթիվ պապիրուսներում ու որմնանկարներում:  Դրանցից ամենահինը՝ Սմիթի պապիրուսը, թվագրվում է մ.թ.ա. 1700 թ.: Այն պատմում է, թե ինչպես կարելի է մեղվի նեկտարը օգտագործել  վերքերը բուժելու համար:
Դրա հետ մեկտեղ այս երկրում մեղրի պատմությունը սերտորեն միահյուսված է մահվան ծեսին: Փաստն այն է, որ հին քրմերն այս հումքն օգտագործում էին որպես մումիաներ զմռսելու նյութի բաղադրիչ: Այսպիսով, նեկտարը Եգիպտոսի շուկայում ամենաթանկ ապրանքներից մեկն էր: Այն կարող էին գնել միայն ունևորները, իսկ մնացածները ստիպված էին ինքնուրույն որս անել  վայրի մեղուների փեթակների վրա:

Առաջին «մեղվաբույծները»
 Մեղրի պատմությունը պատմում  է, որ հին հույներն առաջինն են ուսումնասիրել մեղուների վարքագիծը: Նրանք լրջորեն մտածում էին ընտելացնել այդ միջատներին: Օրինակ՝ հայտնի գիտնական Քսենոֆոնը (մ.թ.ա. մոտավորապես 400 թվական) գրել է մի ամբողջ տրակտատ՝  նվիրված մեղր ստանալու արվեստին: Դա հույժ տեղեկատվական աշխատանք էր, որը նույնիսկ այսօր արժանի է բարձրագույն գովասանքի:
Մեղուների թագավորության մեկ այլ հետազոտողը Արիստոտելն է: Եթե հավատանք հին  աղբյուրներին, այս փիլիսոփան ուներ իր սեփական մեղվանոցը: Բնականաբար այն  շատ  տարբերվում էր ժամանակակիցներից: Բայց այն փաստը, որ հույները վայրի մեղուներ են պահել մ.թ.ա. 400 թվականին,  ստիպում է մեզ գլուխ խոնարհել նրանց հնարամտության առջև:

Հռոմեական կայսրություն
   Հռոմեական կայսրությունում  մեղրն ու մեղուները օրենքի  պաշտպանության տակ  էին: Ոչ ոք չէր կարող վնասել մեղվաբույծների փեթակները, առավել ևս՝ վերցնել դրանք: Բացառություններ էին միայն այն դեպքերը, երբ բանող մեղուները լքում էին իրենց տունը և գնում նոր գաղութ փնտրելու: Այդ դեպքում, ըստ օրենքի, նրանք ոչ մեկինը  չէին համարվում, և ցանկացած մեղվաբույծ կարող էր նրանց պատսպարել:
Հարկ է նաև նշել, որ մեղրը շատ արժեքավոր ապրանք էր հռոմեական շուկայում: Այն օգտագործվում էր ճաշատեսակներ և բուրավետ միջոցներ պատրաստելու համար, անգամ` բժշկության մեջ: Կար ժամանակ, երբ այն օգտագործվում էր որպես լրացուցիչ արժույթ:  Մեղրով կարող էին գնել տարբեր իրեր, շինանյութեր, ստրուկներ և այլն:

Ասիայի երկրներ
   Հնդկաստանում մեղր սկսեցին ստանալ 4-5 հազար տարի առաջ: Այդ մասին են վկայում հին Վեդաների տեքստերը: Համաձայն դրանց` այդ անուշեղենը աստվածների ամենաարժեքավոր նվերներից մեկն էր: Հետևաբար, սեղանին մեղրի  առկայությունը խոստանում էր ընտանիքին  բարեկեցություն և առողջություն:
Չինացիները շատ ավելի ճկուն ու  հնարամիտ  էին: Այս երկրում մեղրը օգտագործվում էր դեղեր պատրաստելու համար: Ուրիշ էլ ինչ ասել, ժողովրդական բժշկության մեջ նույնիսկ օգտագործում էին բանող  մեղուներին ու բոռերին: Բուժարարներն հավատում էին, որ նեկտարը բուժում է ստամոքսն ու փայծաղը, իսկ միջատներն  օգնում են  արյան շրջանառության կարգավորմանը:
Ճապոնական կայսրերը նույնպես սիրում էին մեղր: Այս երկրում այն ​​օգտագործվում էր և խոհարարության, և բժշկության մեջ: Ճիշտ է, տեղական կլիման մեղվապահության համար անբարենպաստ  էր, դրա համար էլ անհիշելի ժամանակներից  ճապոնացիները համարվում էին այդ քաղցր հյութի ամենամեծ գնորդները: Նույնիսկ այսօր նրանք` որպես ներմուծող, երրորդ տեղում են` զիջելով  ԱՄՆ-ին և Գերմանիային:

Ամերիկյան հնդկացիների աշխարհը
  Ամերիկայի բնիկների բախտը բոլորից շատ է բերել: Նրանց մեղուները բնաշրջվել են  հատուկ տեսակի, որը ի ծնե զուրկ է խայթոցից, ուստի այս վայրերում կարելի է մեղր հավաքել` առանց կյանքը վտանգի ենթարկելու:
Ինչ վերաբերում է հնդկացիներին, նրանք ասում էին, որ աստվածներն են իրենց նեկտար ուղարկում, և հավատում էին նրա հրաշք զորությանը: Օրինակ՝ եթե զոհասեղանին որպես նվեր մեղր մատուցեն,  ապա  վերին ուժերը հոգ կտանեն  հողի մասին և կկանխեն երաշտը:

Աֆրիկյան ցեղեր
  Եթե ​​հավատանք գիտնականների հետազոտություններին, ապա մեղրի պատմությունը սկիզբ է առնում Աֆրիկայում: Ի վերջո,  այս վայրերում է հայտնվել առաջին մեղրատու մեղուն: Հետևաբար, զարմանալի չէ, որ աֆրիկյան ցեղերը լավագույնս են կարողանում  գտնել այդ անուշեղենը:
Գաղտնիքը մարդկանց և թռչունների հրաշալի համակեցության մեջ է: Մեղրացույցը փոքրիկ թռչուն է, որն ապրում է Սև մայրացամաքի համարյա բոլոր տարածքներում: Նրա անունը հենց դրա մասին է խոսում: Թռչունը սիրում է մեղրամոմ, ուստի վայրի բնության մեջ հեշտությամբ է փեթակներ  գտնում:
Բնականաբար, աֆրիկյան ժողովուրդները գիտեին  այս առանձնահատկության մասին: Նրանք ընտելացնում էին թռչուններին,  այնուհետև դրանց օգտագործում իրենց որսի համար: Հետաքրքրական է, որ նույնիսկ այսօր  մեղր հայթայթելու այս մեթոդը օգտագործվում է տեղի ցեղերի կողմից:

Դաժան միջնադար
Միջնադարյան Եվրոպայում նեկտարը ոսկու գին ուներ: Դա պայմանավորված էր նրանով, որ քաղցրեղենի  մեծ մասի հումքն էր կազմում:  Դրա հետ մեկտեղ այդ ժամանակներում հասարակ  մարդիկ բարձր կալորիականությամբ սննդի պակաս ունեին, և կենսունակ մեղրը հեշտությամբ լրացնում  էր էներգիայի պակասը:
Նման պահանջը հանգեցրեց նրան, որ հնարամիտ մարդիկ ստեղծեցին առաջին հյուսկեն փեթակները: Սա լուրջ առաջընթաց էր մեղվաբուծության մեջ: Սակայն, մեղր ստանալու  իրավունք հիմնականում ունեին արիստոկրատներն ու  եկեղեցին, այդ պատճառով մեծ քանակությամբ մեղր ստանալ այդպես էլ չհաջողվեց:Ժամանակակից մեղվանոց
Մեղրի և մեղուների մասին  հետաքրքիր փաստեր ուսումնասիրելով՝ մարդիկ  վերջնականապես  հասկացել են փեթակ կառուցելու սկզբունքները: Մեղվաբուծության զարգացման մեջ ամենամեծ ներդրումն ունեցել  է ռուս գիտնական  Պետր Իվանովիչ Պրոկոպովիչը: Հենց նա  է 19-րդ դարի սկզբին ստեղծել  առանց շրջանակի առաջին փեթակը` ծղոտե կողովի տեսքով:
Հետագայում մեղվաբուծությունը վերածվեց մի ողջ գիտության: Բոլոր երկրների մեղվապահները ջանասիրաբար աշխատում էին մեղուների տնակները բարելավելու ուղղությամբ: Ի վերջո, հմուտ վարպետները  կարողացան պատրաստել ժամանակակից մեղրաբջիջներով  փեթակ: Դրա հմայքն այն է, որ  թույլ է տալիս առանց մեղուներին դուրս քշելու հավաքել մեղրը: Բացի այդ, օդափոխության համակարգի շնորհիվ մեղվագաղութը կարող է ազատ շնչել, ինչը էապես նպաստում է միջատների գոյատևմանը

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )