<<Բորուսիան>> պայմանագիր կնքեց Քարիմ Ադեյեմիի հետ
Դորտմունդի «Բորուսիան» 5 տարվա պայմանագիր կնքեց ավստրիական «ՌԲ Զալցբուրգի» եւ Գերմանիայի հավաքականի 20-ամյա հարձակվող Քարիմ Ադեյեմիի հետ, հաղորդում է գերմանական ակումբի կայքը։ Մայիսի 10-ին ֆուտբոլիստը բուժզննում է անցել Դորտմունդում։
«Մանկուց հիացել եմ դորտմունդյան ակումբի դինամիկ ֆուտբոլով։ Հենց իմացա «Բորուսիայի» հետաքրքրության մասին, անմիջապես ցանկացա միանալ այս ակումբին։ Գիտակցաբար եմ կնքել երկարաժամկետ պայմանագիր, քանի որ վստահ եմ՝ այս անհավանական թիմի հետ, ֆանտաստիկ ֆանատների աջակցությամբ կարող ենք նվաճել տիտղոսներ»,- Ադեյեմիի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։
Ընթացիկ մրցաշրջանում Ադեյեմին «ՌԲ Զալցբուրգի» հետ մասնակցել է 41 հանդիպման, խփել 23 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։
