Ոչ ոք չի կարող կասեցնել Ձեր առաջխաղացումը,բացի մեկ մարդուց`<< ՁԵԶԱՆԻՑ>>

Մի օր գրասենյակի աշխատակիցները, մտնելով գրասենյակ, դռան վրա ցուցանակ տեսան, որում ասվում էր.<<Երեկ, աշխատակիցներից մեկը, ով խոչընդոտում էր Ձեր առաջխաղացմանը, մահացել է: Առաջարկում ենք մասնակցել սրահի սենյակներից մեկում կազմակերպված թաղման արարողությանը>>:
Նախ` այդ լուրը բոլորին տխրեցրեց, սակայն մի փոքր անց նրանց սկսեց հետաքրքրել` ով է այն մարդը, որ խոչընդոտում էր իրենց, ինչպես նաև` ընկերության առաջխաղացմանը:
Սրահում այնպիսի խառնաշփոթ իրավիճակ էր տիրում, որ անվտանգության աշխատակիցները ստիպված եղան միջամտել` ապահովելով կարգ ու կանոն:
Ինչքան մարդիկ շատանում էին, այդքան ավելի անկառավարելի էր դառնում բազմությունը: Բոլորին անխտիր մի հարց էր հուզում. <<Ով է այն տղան, որ խոչընդոտ էր հանդիսանում ինձ համար: Ինչևէ, կարևորը`մահացել է վերջապես>>: Աշխատակիցները առանձին-առանձին մոտեցան դագաղին ու երբ նայեցին` ով է այնտեղ, միանգամից պապանձվեցին: Նրանք լուռ ու շփոթված կանգնեցին դագաղի մոտ ասես ինչ-որ մեկը թափանցել էր իրենց հոգու ամենախորը անկյունը: Դագաղի մեջ հայելի էր դրված. նրանցից յուրաքանչյուրը, նայելով դագաղի մեջ, իրեն էր տեսնում: Հայելու կողքին գրություն կար.
<<Ոչ ոք չի կարող կասեցնել Ձեր առաջխաղացումը,բացի մեկ մարդուց` ՁԵԶԱՆԻՑ>>:
Միայն Դուք կարող եք փոխել Ձեր կյանքը:
Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )