ԽԵՐՍՈՆԻ ՄԱՐԶՈՒՄ ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ԻՆՏԵՆԵՏՆ ԱՅԼԵՒՍ ՉԻ ԳՈՐԾՈՒՄ
Ուկրաինայի Խերսոնի մարզում ուկրաինական ինտերնետն այլեւս չի գործում։ Այս մասին հայտնում է բրիտանական NetBlocks-ը, մանրամասնելով, որ մարզի ինտերնետ-տրաֆիկը վերաուղղորդված է ռուսական կապի ենթակառուցվածքների միջոցով։ Այդ վիճակը Խերսոնի մարզում հաստատվել է շաբաթ օրվանից։ Նախ մարզում ինտերնետն ընդհանրապես է անջատվել, իսկ հետո երբ վերականգնվել է, մասնագետները նկատել են, որ այն ռուսական ինտերնետն է։
