Քրիս Հեմսվորթը այս անգամ մարմնավորել է դեպրեսից Տորին

Քրիս Հեմսվորթը այս անգամ մարմնավորել է դեպրեսից Տորին
Դերասան Քրիս Հեմսվորթը, ով մարմնավորել է Տորի կերպարը «Վրիժառուները․ վերջնախաղ» ֆիլմում, պատմել է սկանդինավյան «աստծուն» պատկերող իր դերի մասին, ով ֆիլմի ընթացքում հայտնվում է դեպրեսիայի մեջ։ Չնայած այն բանին, որ էկրաններին Տորը մշտապես նստած է եւ գարեջուր է խմում, դերասանը բավական չարչարվել է կերպարը կերտելիս։ Հեմսվորթի խոսքերի համաձայն, նա ցանկացել է փոխել դերի իմիջը եւ հիմա ուրախ է, որովհետեւ դա, կարելի է ասել, որ հաջողվել է իրեն։ «Տորի նոր տարբերակը կերտելու հնարավորությունը շատ զվարճալի էր ինձ համար ու հանգստացնող»,- ասել է դերասանը։ Սակայն դժվարությունը եղել է 30 կգ քաշով դերային կոստյումի կրումը։
