Լենինգրադյան 50/2 հասցեում ծառեր չեն հատվել․ հերքում

Աջափնյակ վարչական շրջանի տեղեկատվական բաժնից հայտնում են՝

Հարգելի՜ բնակիչներ, այսօր սոցհարթակում բարձրաձայնված Լենինգրադյան 50/2 հասցեում ծառահատման մասին լուրը չի համապատասխանում իրականությանը։

Ուզում ենք տեղեկացնել, որ ԿՇՄՊ ՀՈԱԿ֊ ի կողմից իրականացվել է ծառի էտում բնակչի խնդրանքով։ Շնորհակալություն համայնքի նկատմամբ սրտացավ վերաբերմունք ցուցաբերելու համար։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )