ԱԺ նախագահի մեքենան օրենքի խախտմամբ կայանվել է երթևեկելի գոտում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում այս պահին ընթանում է «Իմ քայլը» խմբակցության նիստը, որին մասնակցում են նաև ԱԺ նախագահն Արարատ Միրզոյանը և արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

Մեզ հայտնի դարձավ, որ պատգամավորները նախարարի հետ քննարկում են Ստամբուլյան կոնվենցիան:

Քննարկումն արդեն շարունակվում է մեկ ժամից ավելի։

Factor.am-ը նկատել է, որ ԱԺ նախագահի ծառայողական և անվտանգության մեքենաները կայանել են երկրորդ գծում՝ երթևեկելի գոտում:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )