Ինչ է սպասվելու դպրոցներին առաջիկա ուսումնական տարում Նոր ուսումնական տարվա մեկնարկին

Ինչ է սպասվելու դպրոցներին առաջիկա ուսումնական տարում Նոր ուսումնական տարվա մեկնարկին դեռ մեկ ամսից ավելի կա, սակայն դեռ այսօրվանից իշխանությունները կարծես թե որոշել են ըստ իրենց իմացածի կարգավորել կրթական ոլորտը, մասնավորապես, հանրակրթության ոլորտի ֆինանսավորման հարցը։ Ըստ շրջանառվող լուրերի, որոշակիորեն փոփոխվելու են հանրակրթության պետական ոլորտի ֆինանսավորման մեխանիզմներն ու բանաձեւերը։ Զերծ մնալով իրավակարգավորումային բավական բարդ ու խրթին ձեւակերպումներից, որոնք առաջարկվում են իշխանությունների կողմից, արձանագրենք միայն, որ երկու եղանակով է իրականացվելու ֆինանսավորման հաշվարկը, ու դեռեւս անհասկանալի է, թե դրանք ինչպես կաշխատեն իրական կյանքում, քանի որ ամենալավ օրենքները նույնիսկ կարող են առ ոչինչ դառնալ իրական կյանքում եթե չլինի այն կիրարկման կամք ու պատրաստակամություն, հետեւողականություն եւ պետական մտածելակերպ։ Առհասարակ հանրապետության հանրակրթական պետական համակարգում երկու ծայրահեղություն կա կապված աշակերտական կազմի հետ, որը եւ հանդիսանում է դպրոցների ֆինանսավորման հիմքը․ գերխիտ դասարաններ եւ չափազանց թերբեռնված դասարաններ։ Այսպես, առաջարկվող նախագծում հաշվարկները կատարվելու են ըստ դասարանների թվի եւ ըստ աշակերտների թվի, որտեղից էլ բխեցվելու է տվյալ դասարանին հասանելիք ուսուցիչների թիվը։ Սա կարող է որոշակի խնդիրների բերել, քանի որ եթե օրինակ Երեւանի դպրոցներում կարող է լիովին լրացվեն հաստիքները խիտ աշակերտական կազմ ունեցող դասարանները հաշվի առնելով, ապա օրինակ Գյումրիում, Վանաձորում, Գորիսում, Սեւանում, արդեն հնարավոր է առաջանան դասարանների կոմպլեկտավորման խնդիր եւ հետեւաբար նաեւ՝ դրույքների լրացնելու խնդիր, հատկապես, որ մանկավարժի համար էլ նվազագույն աշխատավարձը պետք է սահմանվի։ Իհարկե, որոշակիորեն հաշվի են առնվելու նաեւ բնակչության տեղաբաշխվածության խնդիրը, սակայն մեծ հաշվով, սա կարող է պարզապես բերել մանկավարժական հանրույթների հաստիքակազմի փոփոխության՝ բացասական դինամիկայի տեսքով, այսինքն հնարավոր է լինեն կրճատումներ։ Այս դեպքում արդյոք չի նշանակի, որ փորձ է արվելու այսպես կոչված «ավելորդներից ազատվել»։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )