ԱՄՆ կառավարությունը մտադիր է դադարեցնել Արցախին տրամադրվող ֆինանսական աջակցությունը․ Հայ դատի գրասենյակն արշավ է սկսել
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը մտահոգիչ հաղորդագրություններ է ստացել այն մասին, որ ԱՄՆ կառավարությունը մտադիր է երկու ամսում դադարեցնել Արցախին տրամադրվող ֆինանսական աջակցությունը, որի տրամադրումն ավելի վաղ հաստատվել էր Կոնգրեսի կողմից: Նշենք, որ ավելի վաղ ԱՄՆ 2020թ.-ի ֆինանսական տարում օտար երկրներին տրամադրվող ֆինանսական աջակցության շրջանակում հաստատվել էր USAID-ի կողմից Արցախին տրամադրվելիք աջակցությունը: Աջակցության վերաբերյալ օրենքի նախագիծն առաջին անգամ ԱՄՆ օտար երկրներին տրամադրվող ֆինանսական աջակցության շրջանակում ներառվել է 1998թ.-ի ֆինանսական տարում՝ Կալիֆոռնիա նահանգից դեմոկրատ կոնգրեսական Բրեդ Շերմանի ջանքերով, իսկ հաջորդ տարվա ֆինանսական տարում դրա ներառումն ապահովել էր դեմոկրատ կոնգրեսական Թի Քոքսը: Ամերիկայի հայտ դատի հանձնախումբը արշավ է նախաձեռնել, որի շրջանակներում խնդրում էր ամերիկաբնակ հայերին զանգով աջակցել երկու կոնգրեսականների՝ USAID-ին ուղղված նամակին, որը աջակցության ծրագիրը շարունակելու հորդոր է պարունակում:
