ԱՐԹՈՒՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԴՈՒՍՏՐԸ՝ ԵՐԳԻ ՊԵՏԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆԻ ԺՊ

Երգի պետական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել կառույցի հիմնադիր Արթուր Գրիգորյանի դուստրը՝ Մանե Գրիգորյանը:

Այս մասին հայտնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի համապատասխան հրամանում ասվում է.

«Մանե Գրիգորյանին 2022 թվականի մարտի 14-ից նշանակել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Հայաստանի  երգի պետական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար` մինչև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ընտրությունն ու նշանակումը»:

 

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )