ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՈՐՄԱԼԱՑՄԱՆ ՀԱՐՑԸ
Այսօր՝ մարտի 14-ին, տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Եվրոպական Խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հեռախոսազրույցը։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։ Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են Հարավային Կովկասում հետկոնֆլիկտային ժամանակահատվածում տիրող իրադրությունը, ինչպես նաեւ հայ-ադրբեջանական հարաբերությունների նորմալացումը եւ շփումները՝ ներառյալ կոմունիկացիաների բացման եւ սահմանների դելիմիտացիայի հարցերի շուրջ։ Բացի այդ, կողմերը քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը եւ վերջինիս հնարավոր ազդեցությունը Հարավային Կովկասի ռեգիոնալ անվտանգության վրա։
