Մյանմայում սոցանքից 14 մարդ է զոհվել

Մյանմայում առնվազն 14 մարդ է զոհվել սողանքների պատճառով։ Արտակարգ միջադեպը տեղի է ունեցել այդ երկրի հյուսիսում գտնվող Կաչին նահանգում։ Սողանքը տեղի է ունեցել նեֆրիտի խոշոր հանքավայրի շրջանում։ Զոհերից մեկը ոստիկան է։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։ Կան նաեւ անհետ կորածներ։ Լրատվամիջոցի տեղեկությունների համաձայն, չորս անձ համարվում է անհետ կորած, որոնցից երկուսը անվտանգության աշխատակիցներ են։ Երկու մարդու փրկարարները կարողացել են դուրս բերել հողաշերտի տակից։ Նրանք հոսպիտալացված են։ Կառավարությունը փակել է նեֆրիտի արդյունահանումը մինչեւ Կաչինում կավարտվեն մուսսոնային անձրեւները։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )